երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԵՄ-ում նախատեսել են պատժամիջոցներ մտցնել Մեդվեդեւի որդու դեմ. Guardian

ԵՄ-ում նախատեսել են պատժամիջոցներ մտցնել Մեդվեդեւի որդու դեմ. Guardian

Եվրահանձնաժողովը (ԵՀ) պատրաստվում է պատժամիջոցներ մտցնել Իլյա Մեդվեդեւի՝ Ռուսաստանի նախկին նախագահ եւ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւի որդու դեմ, տեղեկացրել է The Guardian թերթը։

Սահմանափակումները պատրաստվում են մտցնել հակառուսական պատժամիջոցների 12-րդ փաթեթի շրջանակում, գրել է պարբերականը։ Նշվել է, որ Իլյա Մեդվեդեւի անունը եւ ծննդյան թիվը համընկնում են նախկին նախագահի միակ որդու տվյալներին, դրա համար էլ լրագրողներն այսպիսի եզրակացություն են արել։

Բացի այդ, ցուցակներում ներառված է «Հայրենիքի պաշտպաններ» ֆոնդի նախագահ Աննա Ցիվիլյովան, որը, ըստ The Guardian-ի, իբր, ՌԴ ներկա նախագահ Վլադիմիր Պուտինի ազգականն է։

Եվրահանձնաժողովը ընդունել է Եվրամիության հանձնաժողովի եւ բարձր ներկայացուցչի առաջարկը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթի վերաբերյալ եւ դրանք հանձնել միության անդամների քննարկմանը։

Մինչ այդ Bloomberg գործակալությունը գրել էր, որ ԵՄ պատժամիջոցների 12-րդ փաթեթը կարգելի ադամանդների մատակարարումը Ռուսաստանից։ Եվրամիությունը նաեւ առաջարկում է արգելել Ռուսաստան հաստոցների եւ դրանց մասերի արտահանումը, որոնք օգտագործվում են զենքի արտադրության համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: