ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ԵՄ-ն ընդունել է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության նոր օրակարգը և Միրզոյանին հրավիրել Բրյուսել

ԵՄ-ն ընդունել է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության նոր օրակարգը և Միրզոյանին հրավիրել Բրյուսել

ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցությունը կայուն կերպով բարելավվում է։ Այսօր մենք ընդունեցինք ռազմավարական գործընկերության նոր օրակարգ։ Այս մասին դեկտեմբերի 2-ին Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Մենք նաև կաշխատենք շատ այլ ոլորտներում՝ Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը նպաստելու համար։ Մենք նաև կհամագործակցենք վիզային ռեժիմի ազատականացման և անվտանգության հարցերում։

Դեկտեմբերի 27-ին մենք կհանդիպենք ԵՄ արտաքին գործերի նախարարների հետ։ Ես հրավիրում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարին մասնակցելու և քննարկելու Հայաստանի դիմադրողականությունը, ինչպես նաև ընտրություններին վերաբերող հարցերը։

«2025 թվականը կարևոր տարի էր ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար։ Այն նաև շատ կարևոր տարի է եղել Հայաստանի համար», - նշել է Կալասը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: