երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
ԵՄ-ն շարունակում է ճանաչել Զելենսկիի լեգիտիմությունը՝ չնայած Ուկրաինայի նախագահի լիազորությունների ժամկետի ավարտին. Ստանո

ԵՄ-ն շարունակում է ճանաչել Զելենսկիի լեգիտիմությունը՝ չնայած Ուկրաինայի նախագահի լիազորությունների ժամկետի ավարտին. Ստանո

Եվրամիությունը շարունակում է ճանաչել Վլադիմիր Զելենսկիի լեգիտիմությունը՝ չնայած Ուկրաինայի նախագահի լիազորությունների ժամկետի ավարտին։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

Նա, մասնավորապես, նշել է. «Ուկրաինայի սահմանադրության համաձայն՝ գործող նախագահը շարունակում է իր լիազորություններն իրականացնել մինչև պետության նոր ղեկավարի պաշտոնավարումը, իսկ ընտրությունները, ըստ Բրյուսելի, հնարավոր չեն ռազմական գործողությունների պատճառով։ Մենք կասկած չունենք, որ նախագահը Զելենսկին է»

2023 թվականի նոյեմբերի 30-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները հռչակագիր են ստորագրել պատերազմական պայմաններում ընտրությունների անցկացման անթույլատրելիության մասին։ Փաստաթուղթն ընդունել են Ուկրաինայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների և խմբերի ներկայացուցիչները։ Այս տարի մարտի 31-ին նշանակված Ուկրաինայի նախագահի ընտրությունը չի կայացել։

 

  • Կիսվել: