ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում ներառել է Wildberries ընկերության հիմնադրին
Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում ևս 145 ֆիզիկական և իրավաբանական անձի ներառելու որոշումը։ Ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նոյեմբերի 16-ին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
«145 անձի և կազմակերպության նկատմամբ պատժամիջոցները նոր են հաստատվել»,- Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Պատժամիջոցների ցանկում ընդգրկված է նաև Wildberries ընկերության հիմնադիր, RWB ընկերության ղեկավար Տատյանա Կիմը։



