ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ԵՄ-ն քննարկել է Հորմուզի նեղուցում ծովային առաքելությունների ուժեղացման հարցը. Կալաս

ԵՄ-ն քննարկել է Հորմուզի նեղուցում ծովային առաքելությունների ուժեղացման հարցը. Կալաս

ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովում անդամ երկրների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում ԵՄ ծովային առաքելություններն ուժեղացնելու հարցը՝ Հորմուզի նեղուցի բացմանն աջակցելու համար։ Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, տեղեկացնում է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը:

Մասնավորապես, Կիպրոսում ԵՄ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի երկրորդ օրվա մեկնարկից առաջ Կալասը նշել է. «Բոլորի (ԵՄ երկրների ղեկավարների-խմբ.) համար առավելագույնս հստակ էր, որ ազատ նավագնացությունը քննարկման ենթակա չէ։ Հետևաբար, մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի Հորմուզի նեղուցը բաց մնա՝ առանց որևէ վճարի, և մենք դրա համար պետք է ջանքեր գործադրենք»:

Նա հիշեցրել է, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում են գտնվում Եվրամիության Aspides և Atalanta առաքելությունները։

«Կամեցողների այս կոալիցիան ի մի բերելու ամենաարագ միջոցն է օգտագործել այս առաքելությունները և ամրապնդել դրանք անհրաժեշտ հնարավորություններով՝ նավերով և գործիքակազմերով»,-հավելել է պաշտոնյան:

Իր հերթին ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է. «Մենք Եվրոպայի հույսին չենք, սակայն Հորմուզի նեղուցն իրենց շատ ավելի է անհրաժեշտ, քան մեզ։ Հնարավոր է՝ նրանք պետք է սկսեն ավելի քիչ խոսել, քիչ մասնակցել Եվրոպայում կազմակերպվող շքեղ համաժողովներին և վերջապես նավ նստեն: Սա շատ ավելի շատ իրենց կռիվն է, քան՝ մերը»:

  • Կիսվել: