շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵՄ–ն Նավալնիի մահվան առնչությամբ պատժամիջոցներ է սահմանել

ԵՄ–ն Նավալնիի մահվան առնչությամբ պատժամիջոցներ է սահմանել

Եվրամիությունը շրջանառության մեջ է դրել անհատական պատժամիջոցներ` կապված Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ։ Այս մասին ասված է ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթղթում։
 
Նախատեսվում են հետևյալ սահմանափակումները` ֆիզիկական անձանց ԵՄ երկրներ ուղևորությունների արգելք, ինչպես նաև եվրոպական տարածքում ֆիզանձանց և կազմակերպությունների բոլոր ակտիվների սառեցում:
 
Փաստաթղթից հետևում է, որ պատժամիջոցների տակ է հայտնվել 2 կազմակերպություն՝ ԻԿ-3 և ԻԿ-6 ուղղիչ գաղութները (որտեղ պահվել է Ալեքսեյ Նավալնին. խմբ.), ինչպես նաև ավելի քան 30 ֆիզանձինք` ներառյալ դատավորական կորպուսի և գաղութների ղեկավարության ներկայացուցիչները:
 
Նոր ցուցակներն ընդգրկվել են եվրոպական պատժամիջոցների ռեժիմում`«աշխարհում մարդու իրավունքների լուրջ խախտումների համար»։ Եվրոպական բարձրաստիճան աղբյուրն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ ԵՄ-ն առաջիկայում կարող է հատուկ նոր պատժամիջոցների ռեժիմ ստեղծել Ռուսաստանում մարդու իրավունքների խախտումների համար, որը կկրի Նավալնիի անունը:
 
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան Նավալնու մահվան մասին արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները մերկապարանոց և անթույլատրելի է համարում:

  • Կիսվել: