չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
ԵՄ-ն իրականում պատրաստ չէ Հայաստանին անդամակցություն տրամադրել. Զախարովա

ԵՄ-ն իրականում պատրաստ չէ Հայաստանին անդամակցություն տրամադրել. Զախարովա

Եվրոպական միությունն իրականում պատրաստ չէ Հայաստանին անդամակցություն տրամադրել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք արձանագրում ենք, որ Հայաստանի իշխանությունները արագացված տեմպերով շարժվում էին դեպի Եվրոպական միություն՝ խոսքերով, հայտարարություններով, ինչ-որ գործողություններով, ամեն կերպ ցուցադրելով դա։ Արդյո՞ք նրանց այնտեղ սպասում են։ Որքա՞ն կարելի է այս հռետորական հարցը տալ։ Իմ կարծիքով, պատասխանն արդեն ակնհայտ է՝ չեն սպասում նույնիսկ նրանց, ովքեր թեկնածու էին։ Իսկ եթե չկան թեկնածությանը մոտեցող որևէ կարգավիճակներ, ապա ակնհայտ է, որ չեն սպասում»,- նշել է նա։

  • Կիսվել: