կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵՄ–ն ապագայում հաճախ է թակելու Թուրքիայի դուռը. Էրդողան

ԵՄ–ն ապագայում հաճախ է թակելու Թուրքիայի դուռը. Էրդողան

ԵՄ–ն հաճախ է թակելու Թուրքիայի դուռը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«ԵՄ–ն հետզհետե կորցնում է հույսը ձերբազատվելու այն կուրությունից, որն այսօր ունի։ Այն հաճախ է թակելու Թուրքիայի դուռը», – Անկարայում ասել է Թուրքիայի նախագահը։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ՆԱՏՕ–ում Շվեդիայի անդամակցությունը հնարավոր կդառնա այն բանից հետո, երբ Թուրքիային կընդունեն ԵՄ։ Ավելի ուշ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ Էրդողանը համաձայնել է «հնարավորինս արագ» թուրքական խորհրդարան ուղարկել թղթերը Շվեդիայի հայտը վավերացնելու համար։ Շվեդիան, որպես ԵՄ անդամ, խոստացել է հայտի վավերացման դիմաց նպաստել Թուրքիայի` ԵՄ–ին անդամակցության գործընթացի ակտիվացմանը։

  • Կիսվել: