շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԵՄ խորհրդի կողմից հաստատվել է ռուսական նավթամթերքի գնի վերին սահմանաչափ կիրառելու վերաբերյալ որոշումը

ԵՄ խորհրդի կողմից հաստատվել է ռուսական նավթամթերքի գնի վերին սահմանաչափ կիրառելու վերաբերյալ որոշումը

ԵՄ խորհուրդը պաշտոնապես հաստատել է ծովային ճանապարհով տեղափոխվող ռուսական նավթամթերքի գնի վերին սահմանաչափ կիրառելու մասին որոշումը, այն է՝ 100 դոլար դիզելային վառելիքի և բենզինի մեկ բարելի դիմաց: Այդ մասին հայտնել են ԵՄ խորհրդի և Եվրահանձնաժողովի մամուլի ծառայություններից։ Նպատակն է սահմանափակել Ռուսաստանի եկամուտները:

Սահմանաչափը կտարածվի արևմտյան գործարար շրջանակների և արևմուտքի վերահսկած լոգիստիկ ընկերությունների ու տարածքների վրա: Փետրվարի 5-ից կմեկնարկի 55-օրյա անցումային շրջանը։ Սահմանափակումները չեն գործի այն արտադրանքի նկատմամբ, որը բեռնվել է մինչև փետրվարի 5-ը:

Վերին շեմը նշանակում է, որ «Մեծ յոթնյակի» և Եվրոպական միության երկրներն ու Ավստրալիան տեխնիկական, ապահովագրական և այլ ծառայություններ կտրամադրեն միայն այն դեպքում, եթե նավթամթերքը ձեռք բերվի սահմանված կամ դրանից ցածր գնով:

 

  • Կիսվել: