հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԵՄ-ի բնակիչների կեսից ավելին չեն պաշտպանում հակառուսական պատժամիջոցները. Մեդվեդեւ

ԵՄ-ի բնակիչների կեսից ավելին չեն պաշտպանում հակառուսական պատժամիջոցները. Մեդվեդեւ

ԵՄ-ի բնակիչների կեսից ավելին, իսկ առանձին երկրներում երկու երրորդը պատրաստ չեն պաշտպանել հակառուսական պատժամիջոցները: Այդ մասին ՌԴ ԱԽ-ի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը գրել Է իր Twitter ալիքում: «Հակառուսական պատժամիջոցները (նույնպես հարցումների տվյալներով) պատրաստ չի պաշտպանել կեսից ավելին, իսկ առանձին պետություններում՝ նաեւ նրանց երկու երրորդը»,-գրել Է Մեդվեդեւը: 

Նրա կարծիքով, Եվրոպայի բնակիչն սկսում Է մտածել այն մասին, թե ինչու պետք Է ինքը վճարի ուրիշների սխալների համար: «Մենք, իհարկե, ցանկանում ենք խաղաղ համագործակցություն, առեւտուր, փոխանակումներ եւ այլ նորմալ համագործակցություն բոլոր բաների համար: Ոչ մեկի համար չենք փակվում, պաշտպանում ենք բոլոր ողջամիտ առաջարկությունները»,-ընդգծել Է Մեդվեդեւը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: 

  • Կիսվել: