ԵՄ երկրները պայմանավորվել են ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները. Կալլաս
ԵՄ երկրները պայմանավորվել են ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ դրանցում ներառելով բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են Հորմուզի նեղուցի փակման համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Կայա Կալլասը, տեղեկացնում է Reuters-ը։
Նշվում է, որ Կալլասն ասել է, որ Լյուքսեմբուրգում անցկացված հանդիպման ժամանակ ինքը դիմել է արտգործնախարարներին՝ խնդրելով ուժեղացնել ԵՄ ռազմածովային առաքելությունը Մերձավոր Արևելքում, որն այս պահին Կարմիր ծովում պաշտպանում է նավերը եմենյան հուսիթների հարձակումներից։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից հետո Իրանը հայտարարեց նեղուցով առևտրի դադարեցման մասին, որով անցնում է համաշխարհային նավթի մինչև 20 տոկոսը և հեղուկ բնական գազի (ՀԲԳ) ավելի քան 30 տոկոսը:
Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին ապրիլի 17-ին հայտնեց նեղուցը նավագնացության համար բացելու մասին՝ դա կապելով Լիբանանում հրադադարի հաստատման հետ։ Նույն օրը հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ նեղուցով զբոսանավ անցավ, սակայն ավելի ուշ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնեց այն կրկին փակելու մտադրության մասին՝ մինչև ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման վերացումը։


