կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատարը բանակցություններ է վարում Բաքվում

ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատարը բանակցություններ է վարում Բաքվում

դրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Եվրամիության էներգետիկ հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնի գլխավորած պատվիրակությանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։

Սիմսոնը մասնակցում է 9-րդ նախարարական հանդիպմանը՝ որպես Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի մաս եւ 1-ին նախարարական հանդիպմանը՝ որպես կանաչ էներգիայի խորհրդատվական խորհրդի մաս: 

Հիշեցնենք, որ ներկայացուցչական միջոցառմանը մասնակցում է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի՝ էներգետիկ դիվանագիտության գծով տեղակալի խորհրդական Լաուրա Լոհմանը։

Փաստացի Բաքվում անցկացվող միջոցառմանը մասնակցելը ագրեսոր երկրի նկատմամբ Արեւմուտքի երկակի ստանդարտների հերթական դրսեւորումն է եւ նպաստում է Ադրբեջանի անպատժելիության արմատավորմանը։

  • Կիսվել: