ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 19-րդ փաթեթի շուրջ. Reuters
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 19-րդ փաթեթի շուրջ։ Նախագծի մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԵՄ Խորհրդի դանիական ներկայացուցչությանը։
Ներկայացուցչությունը դեռևս պաշտոնապես չի հաստատել դա։
Պատժամիջոցներն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ դրանք նախարարական մակարդակով հաստատի ԵՄ Խորհուրդը։


