երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ԵԽ հոլանդացի պատգամավորն աջակցում է Հայաստանին

ԵԽ հոլանդացի պատգամավորն աջակցում է Հայաստանին

 

Եվրոպական խորհրդարանի անդամ Ռոբ Ռոոսն աջակցությունն է հայտնել Հայաստանին: Հոլանդացի քաղաքական գործիչը Twitter-ի միկրոբլոգում ԵՄ-ին կոչ է արել դատապարտել ադրբեջանաթուրքական ագրեսիան։

«Դուք ապրում եք աշխարհի համար գրեթե աննախադեպ մշակութային նշանակություն ունեցող երկրում: Եվ հիմա նորից դժվարին ժամանակներ եք ապրում, անմեղ մարդիկ ենթարկվում են բարբարոսական հարձակումների:

Ուզում եմ իմանաք, որ իմ լիակատար համերաշխությունն եմ հայտնում ձեզ: Ուստի կոչ եմ անում ԵՄ-ին ամենախիստ ձևով դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան։ Այդ երկու ռեժիմներն էլ վտանգավոր են Հայաստանի խաղաղության ու անվտանգության համար»,- ասել է Ռոոսը:

Հայերին ուղղված տեսաուղերձի ժամանակ նա խոխստացել է, որ Եվրոպական խորհրդարանում իր պաշտոնը կօգտագործի հայ ժողովրդի շահերը ներկայացնելու համար։

Ռոբ Ռոոս նաև պատմել է, որ ունեցել է հնարավորություն՝ վայելելու հայերի հարուստ մշակույթն ու հյուրընկալությունը:

«Աշխարհն ավելի լավ կլիներ, եթե ավելի շատ մարդիկ որպես բարոյական կողմնացույց հետևեին հայկական արժեքներին»,-ասել է նա։

  • Կիսվել: