շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Եկե՛ք, անվտանգությունը կապահովենք. Լուկաշենկոն պատրաստ է հարթակ տրամադրել ՌԴ-ՈՒկրաինա հակամարտության խաղաղ կարգավորման համար

Եկե՛ք, անվտանգությունը կապահովենք. Լուկաշենկոն պատրաստ է հարթակ տրամադրել ՌԴ-ՈՒկրաինա հակամարտության խաղաղ կարգավորման համար

Բելառուսը պատրաստ է բանակցությունների հարթակ տրամադրել ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում է ՛՛Բելտա՛՛-ն:

Նշվում է, որ Լուկաշենկոն, մասնավորապես, ասել է. ՛՛Հենց այսօր թող գան: Լիովին կապահովենք և կօգնենք, որպեսզի կանխենք պատերազմն ու մսաղացը: Առաջին օրը ես բանակցությունների հարթակ առաջարկեցի։ Նրանք պետք է գային հաջորդ օրը: Վլադիմիր Պուտինը զանգահարեց ինձ եւ ասաց ... լավ, այնտեղ տարբեր խաղեր են գնում:

Լսե՛ք, Կիեւը, ըստ էության, շրջապատված է, եւ նրանք ճամարտակում են: Մարդիկ մահանում են, իսկ նրանք դեռ ճամարտակում են։ Բայց Ռուսաստանի նախագահի դիրքորոշումը դուք երեկ լսել եք, այն հնչեցվել է։ Նա ինձ հետ խոսել է այդ թեմայով։ Ես նրան ասացի՝ խնդրեմ, դուռը բաց է ցանկացած վայրում, թեկուզ՝ Անկախության պալատում։ Կապահովենք ամեն ինչով, կդիմավորենք, կպատմենք և կապահովենք անվտանգությունը, եկեք՛՛:

 

 

  • Կիսվել: