Եգիպտոսի և Հորդանանի պաշտոնյաները Ասադին խորհուրդ են տվել հեռանալ Սիրիայից
Եգիպտոսի և Հորդանանի պաշտոնյաները Սիրիայի նախագահ Բաշար Ասադին խորհուրդ են տվել լքել երկիրը ակտիվ ռազմական գործողությունների ֆոնին, սակայն դեկտեմբերի 6-ին նա դեռ երկրում էր։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին։
«Ասադը Սիրիայում էր ուրբաթ օրը։ Անցյալ շաբաթ նրա երեխաներն ու կինը մեկնեցին, Եգիպտոսի և Հորդանանի պաշտոնյաները Ասադին կոչ են արել լքել երկիրը և ձևավորել ժամանակավոր խորհուրդ, որը կներառի ընդդիմությունը»,-ասվում է հրապարակման մեջ։