ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն

ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն

ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն, հայտնել  է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում կստեղծվի Եվրասիական վերաապահովագրական ընկերություն։ Դրա հիմնադրման մասին համաձայնագիրը հավանության է արժանացել ՌԴ կառավարության կողմից ՝ Պետդումայի վավերացմանը ներկայացնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:

Եվրասիական վերաապահովագրական ընկերությունը ԵԱՏՄ երկրների մասնակիցներին կտրամադրի ապահովագրական աջակցություն փոխադարձ և արտաքին առևտրում, կխթանի ներդրումային համագործակցության զարգացումը, կտրամադրի արտահանման վարկեր և կհամագործակցի վարկային գործակալությունների և ապահովագրողների հետ:

 

  • Կիսվել: