ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
ԵԱՀԿ դիտորդները լքել են Դոնեցկի և Լուգանսկի տարածքը և մեկնել Ռուսաստան

ԵԱՀԿ դիտորդները լքել են Դոնեցկի և Լուգանսկի տարածքը և մեկնել Ռուսաստան

ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության բոլոր դիտորդները լքել են Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքը, նրանք այժմ մեկնել են Ռուսաստան, գրում է «Ինտերֆաքս»-ը։

«ԵԱՀԿ դիտորդներով շարասյունը մի քանի ժամից կժամանի Դոնի Ռոստով, նրանք այստեղ կմնան որոշ ժամանակ, խոսքը մոտ 150 մարդու մասին է»,- նշվում է աղբյուրում։

Նրա խոսքով՝ հայտնի չէ, թե որքան ժամանակ կմնան դիտորդները Ռուսաստանում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ բոլոր դիտորդները ՌԴ սահմանի Ուսպենկա անցակետով լքում են ԴԺՀ-ի տարածքը։

Հաղորդվել է նաև, որ Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամները տարհանվելու են Մոլդովա։

  • Կիսվել: