Ձերբակալվել են ադրբեջանցի սահմանապահներ՝ Ջրականի տարածքով Իրանից թմրանյութ տեղափոխելու համար
Ադրբեջանի օկուպացրած Ջրականի տարածքով Իրանից թմրանյութ տեղափոխելու պատճառով ձերբակալվել է ադրբեջանցի ութ սահմանապահ։ Այդ մասին հաղորդում են տելեգրամյան ալիքները, գրում է 24news-ը։
Նրանց մոտ հայտնաբերվել է 90 կգ թմրանյութ։
Ավելի վաղ ձերբակալվել էր ևս 4 ադրբեջանցի սահմանապահ՝ դարձյալ օկուպացված Ջրականի տարածքով թմրանյութ տեղափոխելու համար։