չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ձերբակալված ահшբեկիչները փորձել են փախչել Ուկրաինա, որտեղ նրանց համար «պատուհան» է նախապատրաստվել․ Պուտին

Ձերբակալված ահшբեկիչները փորձել են փախչել Ուկրաինա, որտեղ նրանց համար «պատուհան» է նախապատրաստվել․ Պուտին

Ձերբակալված ահաբեկիչները փորձել են փախչել Ուկրաինա, որտեղ, նախնական տվյալներով, նրանց համար «պատուհան» է նախապատրաստվել։ ՌԴ քաղաքացիներին ուղերձի ժամանակ հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

Մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչական գործողություն իրականացնողները փորձել են փախչել Ուկրաինա, որտեղ ուկրաինական կողմի սահմանին նրանց համար «պատուհան» է պատրաստվել: Այս մասին հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ահաբեկչության բոլոր չորս անմիջական կատարողները, բոլոր նրանք, ովքեր կրակել, սպանել են մարդկանց, հայտնաբերվել եւ ձերբակալվել են ։ Նրանք փորձել են թաքնվել եւ շարժվել դեպի Ուկրաինա, որտեղ, նախնական տվյալներով, նրանց համար ուկրաինական կողմից պատուհան է պատրաստվել պետական սահմանը հատելու համար», - ասել է պետության ղեկավարը ռուսաստանցիներին ուղղված ուղերձում ։

Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 11 մարդ, նշել Է նախագահը ։

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը եւ իրավապահ մյուս մարմիններն աշխատում են ահաբեկիչների ողջ օժանդակ բազան հայտնաբերելու, բացելու ուղղությամբ.նրանք, ովքեր նրանց տրանսպորտով էին ապահովում, հանցագործության վայրից հեռանալու ուղիներ էին նախանշում, պատրաստում էին զենքով եւ զինամթերքով թաքստոցներ:

  • Կիսվել: