երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Դրսի ճնշումն ու պատժամիջոցները չեն խանգարում Ռուսաստանի և Իրանի համագործակցությանը. Զախարովա

Դրսի ճնշումն ու պատժամիջոցները չեն խանգարում Ռուսաստանի և Իրանի համագործակցությանը. Զախարովա

Արտաքին ճնշումներն ու պատժամիջոցները չեն խոչընդոտում Մոսկվայի և Թեհրանի համագործակցությանը, հակաօրինական սահմանափակումները, ընդհակառակը, նպաստում են երկկողմ հարաբերություններում նախորդ տարիներին ի հայտ եկած դրական միտումների ամրապնդմանը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՏԱՍՍ»-ը։

Մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունն այն մասին, որ Թեհրանի աջակցությունը Մոսկվային կարող է հանգեցնել Իրանի դեմ պատժամիջոցների և մեկուսացման ուժեղացման՝ դիվանագետը նշել է, որ Ռուսաստանն ու Իրանը «փոխշահավետ համագործակցություն են կառուցում՝ առանց արևմուտքի կարծիքը հաշվի առնելու»։

«Դրա համար արտաքին ճնշումն ու պատժամիջոցները չեն խանգարում, ընդհակառակը, անօրինական սահմանափակումները մասամբ նույնիսկ նպաստում են ռուս-իրանական առևտրի աճի առումով նախորդ տարիներին ի հայտ եկած դրական միտումների ամրապնդմանը»,- նշել է դիվանագետը։

  • Կիսվել: