երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Դորոթի Շին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում կրկնել է նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացումը,

Դորոթի Շին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում կրկնել է նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացումը,

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Դորոթի Շին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում կրկնել է նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացումը, որ «ամերիկացիների կամ ամերիկյան ռազմակայանների դեմ Իրանի ցանկացած հարձակում՝ ուղղակի կամ անուղղակի, կարժանանա ավերիչ հակահարվածի»։

Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։Նա նշել է, որ ԱՄՆ-ն գործել է՝ հանուն Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիների պաշտպանության՝ կանխելու Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։ Շին ասել է, որ Իրանը «մոլորեցրել» է իր միջուկային զենքի ծրագրի առումով և «խոչընդոտել է վերջին բանակցություններում բարի կամքի ջանքերին»։

ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարը կոչ է արել Անվտանգության խորհրդին հորդորել Իրանին վերջ դնել Իսրայելը ոչնչացնելու իր 47 տարվա ջանքերին, դադարեցնել իր միջուկային ծրագիրը, դադարեցնել ամերիկացիների և ԱՄՆ շահերի թիրախավորումը և «բանակցել խաղաղության շուրջ բարի կամքի դրսևորմամբ»։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել էր Իրանի խնդրանքով այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել իր երեք միջուկային օբյեկտներին։

  • Կիսվել: