Դոնբասում իրավիճակը շարժվում է դեպի պատերազմ. Դոնեցկի ղեկավար
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը ՛՛Ռոսիա 24՛՛-ի եթերում ասել է, որ Դոնբասում իրավիճակը շարժվում է դեպի պատերազմ:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ցանկացած պահի կարող է սկսվել լայնածավալ հարձակում։ Դրա համար բացարձակապես ամեն ինչ պատրաստ է՛՛:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուշիլինը հայտարարել էր, որ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը կազմակերպում է բնակչության զանգվածային տարհանում ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ: Նրա հավելել էր, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ռոստովի մարզում պատրաստ են ընդունման և տեղակայման վայրերը: