ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Դոնբասի բնակիչներին կտարհանեն. Վերեշչուկ

Դոնբասի բնակիչներին կտարհանեն. Վերեշչուկ

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են Դոնբասի այն հատվածի բնակիչների պարտադիր տարհանում իրականացնել, որը վերահսկում է Կիևը, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Նրա խոսքով՝  այդ տարածքներում գազամատակարարում և պատշաճ էլեկտրամատակարարում չկա։

՛՛Դոնեցկի մարզում 52000 երեխա կա, նրանց պետք է տարհանել, նրանք չեն կարող մահացու վտանգի ենթարկվել ձմռանն առանց ջերմության, լույսի, առանց ջեռուցման հնարավորության՛՛,-ասել է նա:

Վերեշչուկը նաև ասել է, որ ՛՛եթե քաղաքացին հրաժարվի պարտադիր տարհանումից, ապա պետք է ստորագրի, որ հասկանում է և տեղյակ է բոլոր հետևանքների մասին և անձամբ է պատասխանատու իր կյանքի համար՛՛:

  • Կիսվել: