Դոլարն իսկապես օգտագործվում է որպես զենք, սա մեծ սխալ է․ Պուտին
Դոլարն իսկապես օգտագործվում է որպես զենք, և դա մեծ սխալ է, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընդլայնված նիստում Նոր ասոցիացիայի զարգացման բանկի ղեկավար Դիլմա Ռուսեֆն ասել է, որ աշխարհում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը սրվում է նրանով, որ դոլարն օգտագործվում է որպես զենք։
«Այո, իսկապես, մենք տեսնում ենք, որ դա այդպես է, ես կարծում եմ, որ դա նրանց մեծ սխալն է», - իր հերթին ասել է Պուտինը: