շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Դեռ վաղ է խոսել Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցների չեղարկման մասին. Կալաս

Դեռ վաղ է խոսել Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցների չեղարկման մասին. Կալաս

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման մասին: ԵՄ անդամներն այդ հարցը կքննարկեն, երբ Իրանի հետ միջուկային գործարք կնքվի:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել պատերազմի լիարժեք ավարտի մասին: Նրա խոսքով՝ 60 օրվա ընթացքում դեռ պետք է որոշվի՝ ինչ քայլեր ձեռնարկել Թեհրանի միջուկային ծրագրի և բալիստիկ հրթիռների առումով, և արդյոք Իրանն ավելի քիչ վտանգավոր է դարձել, քան նախկինում: Այդուհանդերձ, ըստ Մակրոնի՝ համաձայնագրի պայմանները թույլ են տալիս նոր գլուխ բացել տարածաշրջանում:

Ֆրանսիայի նախագահը նաև անընդունելի է որակել Իսրայելի գործողությունները պաղեստինյան տարածքներում և Լիբանանում՝ նշելով՝ երկարաժամկետ հեռանկարում այդ գործողությունները հակասում են Իսրայելի շահերին՝ դժգոհություն առաջացնելով տարածաշրջանի երկրների շրջանում:

  • Կիսվել: