Դամասկոսում պարետային ժամ կգործի
Ռազմական գործողությունների վարչությունը, որը դեկտեմբերի 8-ին հայտարարել է Սիրիայի Դամասկոսի վերահսկողության և Բաշար Ասադի ռեժիմի տապալման մասին, պարետային ժամ կմտցնի մայրաքաղաքում։
Պարետային ժամը կգործի տեղական ժամանակաով 16։00-ից մինչև 05։00-ն։
Նշենք, որ ավելի վաղ զինյալները հայտարարել են Դամասկոսը գրավելու մասին: Իր հերթին Սիրիայի վարչապետը հայտնել է, որ պատրաստ է իշխանությունն անցնցում փոխանցել: