կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դամասկոսն այս գիշեր հրթիռակոծվել է

Դամասկոսն այս գիշեր հրթիռակոծվել է

Դամասկոսում տեղական ժամանակով մոտավորապես 23:15-ին (Երևանի ժամանակով 01:15-ին) երկու հզոր պայթյուն է եղել:

Ըստ տեղեկությունների՝ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը մայրաքաղաքի վրա կատարված հրթիռային հարձակմանը հակահարված է տվել։

«Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հակահարված է տվել Դամասկոսի վրա հրթիռային հարձակմանը, հրթիռներն արձակվել են գրավված տարածքներից»,- հայտնել է Ikhbariya հեռուստաալիքը:

Հրթիռներից մեկն ընկել է Դամասկոսից 20 կմ հարավ-արևելք գտնվող Աքրաբա շրջանի վրա։

Իսրայելական բանակն առայժմ տեղի ունեցածը որևէ կերպ չի մեկնաբանել։

  • Կիսվել: