Դադարեցվել է Իրանից Իրաք բնական գազի մատակարարումը
Իրանից Իրաք բնական գազի մատակարարումները լիովին դադարեցվել են, հայտնել է Իրաքի էլեկտրաէներգիայի նախարարությունը, տեղեկացնում է ԱՊԱ-ն։
Նշվում է, որ Իրանից գազի մատակարարումները, որոնք կազմում են 19 միլիոն խորանարդ մետր, ըստ տեղեկությունների՝ զրոյի են հասել։
Խափանումն արդեն լուրջ խնդիրներ է ստեղծել Իրաքի էներգետիկ համակարգում։
Հիշեցնենք, որ Իսրայելը ավելի վաղ ավիահարվածներ էր հասցրել Իրանի նավթագազային ենթակառուցվածքներին Հարավային Փարս և Ասալույե շրջաններում։


