չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ցուցարարները ներխուժել են Իրաքի խորհրդարանի շենք

Ցուցարարները ներխուժել են Իրաքի խորհրդարանի շենք

Ցուցարարները ներխուժել են Իրաքի խորհրդարանի շենք, որը գտնվում է, այսպես կոչված, Բաղդադի կանաչ գոտում։ Այս մասին դեպքի վայրից հայտնել է Shafaq գործակալությունը։

Հատուկ պահպանվող «կանաչ գոտում» տեղակայված են կառավարական շենքերը ու դեսպանատները, ինչպես նաև միջազգային օդանավակայանը, որին հարում է ռազմական օդանավակայանը:

Իրաքի ներկայիս վարչապետ Մուսթաֆա ալ Քասիմին ցուցարարներին կոչ է արել անհապաղ լքել խորհրդարանի շենքը:

  • Կիսվել: