երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Ցուցարարները գրավել են Շրի Լանկայի նախագահական նստավայրը

Ցուցարարները գրավել են Շրի Լանկայի նախագահական նստավայրը

Ցուցարարները ներխուժել են Շրի Լանկայի նախագահական նստավայր: Լրատվամիջոցների տվյալներով՝ երկրի ղեկավար Գոթաբայի Ռաջապաքսը ստիպված է եղել հեռանալ:

Ավելի վաղ երկրի բնակիչները զանգվածային անկարգություններ են կազմակերպել տնտեսական խնդիրների, վառելիքի գնաճի պատճառով:

Տնտեսական ճգնաժամը Շրի Լանկայում պայմանավորված է արտարժույթի դեֆիցիտով, ինչի պատճառը կորոնավիրուսի համաճարակի հետևանքով զբոսաշրջային հոսքի կտրուկ նվազումն է: Շրի Լանկան չի կարողանում բավարար վառելիք գնել: Հայտարարվել է դեֆոլտ:

  • Կիսվել: