կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Crocus-ի վերաբերյալ գրառումների համար ՌԴ-ում ձերբակալված անձը պատրաստվում էր Հայաստան մեկնել

Crocus-ի վերաբերյալ գրառումների համար ՌԴ-ում ձերբակալված անձը պատրաստվում էր Հայաստան մեկնել

Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են ՛՛Պուլկովո՛՛ օդանավակայանում, որտեղից նա մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով, տեղեկացնում է ՛՛Կոմերսանտը՛՛

Նշվում է, որ ավելի վաղ Նիկոլայ Կոնաշենոկը սոցիալական ցանցերում մի քանի վիճահարույց գրառում էր կատարել Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության մասին։

Մասնավորապես՝ նա գրել էր, թե ինչու են ահաբեկիչները հարձակվել Կրոկուս Սիթի Հոլի վրա, այլ ոչ թե Կրեմլի:

ՌԴ ՆԳՆ աշխատակիցները համացանցում մշտադիտարկում անցկացնելիս հայտնաբերել են ՛՛ծայրահեղականության նշաններով՛՛ հայտարարություններ պարունակող գրառումներ և բացահայտել դրանց հեղինակին՝ տեղի 41-ամյա բնակչին։

Հաղորդվում է, որ Կոնաշենոկը բերման է ենթարկվել ոստիկանություն: Գործը քննվում է:

Ինքը՝ Կոնաշենոկը, ներողություն է խնդրել գրառումների համար և հայտարարել, որ չի աջակցում ահաբեկչությանը:

Հիշեցնենք, որ Crocus City Hall-ում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան «Պիկնիկ»  խմբի համերգից առաջ։ Զինված անձինք ներխուժել են համալիր, կրակել մարդկանց և այրել շենքը։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 139, վիրավորվել՝ 182 մարդ:

  • Կիսվել: