կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Crocus City Hall»-ի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են ահաբեկչության զոհերի հիշատակը

«Crocus City Hall»-ի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են ահաբեկչության զոհերի հիշատակը

«Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքում, որը հարյուրավոր մասնակիցների էր հավաքել համերգասրահի պատերի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նախօրեին հրդեհից ավերված շենքի դիմաց ինքնաբուխ հուշահամալիր է հայտնվել։ Երկու օրվա ընթացքում համերգասրահի պատերին դրվել են հազարավոր ծաղիկներ ու փափուկ խաղալիքներ, վառվել են մոմեր ու լամպեր։ Կամավորները թեյ, ջուր և թխվածքաբլիթներ էին բաժանում եկածներին:

«Կռունկներ» հիշատակի ակցիայի շրջանակում հուշահամալիրի դիմաց մոմերով պատկերել էին  երեք կռունկների ուրվանկարները, «Սգում ենք» արտահայտությունը և ողբերգության ամսաթիվը՝ «22.03.2024»։

Մետրոնոմի հնչյուններով ուղեկցվող լռության րոպեն փոխարինվեց «Կռունկներ» երգի հեռարձակմամբ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մուսլիմ Մագոմաևի կատարմամբ, նույն պահին համերգային դահլիճի ճակատամասով «թռավ» սպիտակ կռունկների երամը։  

Ինչպես նշել են կազմակերպիչները, ակցիային  կարող են միանալ բոլոր ցանկացողները. դա անելու համար հարկավոր է թուղթը ծալելով կռունկ ստանալ կամ նկարել այն, այնուհետև կիսվել դրա պատկերով սոցիալական ցանցերում։

  • Կիսվել: