ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ցնցված ենք Ադրբեջանի դեսպանատան վրա հերթական հարձակումից. ՌԴ ԱԳՆ

Ցնցված ենք Ադրբեջանի դեսպանատան վրա հերթական հարձակումից. ՌԴ ԱԳՆ

Մենք ցնցված ենք Ադրբեջանի դեսպանատան վրա հերթական հարձակումից, որի ժամանակ անվտանգության աշխատակից է զոհվել. այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում մեր ադրբեջանցի գործընկերներին: Ավելի ուշ այս հարցի վերաբերյալ մանրամասն մեկնաբանություն կտանք։», - գրել է Զախարովան։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա:

Նշվում է, որ հարձակումը հետ մղելիս զոհվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների դեսպանատան պաշտպանության համար պատասխանատու աշխատակիցը, ևս մեկը վիրավորվել է։ Ադրբեջանական կողմը շտապ հետաքննություն է անցկացնում:

Հաղորդվում է, որ հարձակվողը ձերբակալված է։ Իրանական կողմը հետաքննություն է սկսել։

  • Կիսվել: