կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Չորրորդ փորձից հաջողվել է Սումիից մարդասիրական միջանցք կազմակերպել

Չորրորդ փորձից հաջողվել է Սումիից մարդասիրական միջանցք կազմակերպել

Ուկրաինան Ռուսաստանի և Կարմիր խաչի հետ համաձայնեցրել է Սումիից մարդասիրական միջանցքի բացումը, երեքշաբթի օրը՝ մարտի 8-ին, հայտարարել է Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։

Մարդկանց տարհանման համար կա միայն մեկ երթուղի` Սումի-Գոլուբովկա-Լոխվիցյա-Լուբնի-Պոլտավա: Նա նշել է, որ այլ երթուղիներ չեն համաձայնեցվել։ Տարհանումը սկսվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 10-ից։ Քաղաքացիական բնակչությունն իր մեքենաներով է տեղաշարժվում։

Բացի խաղաղ բնակիչներից, տարհանվելու են նաև օտարերկրյա ուսանողներ Հնդկաստանից և Չինաստանից։

Բացի այդ, մարդասիրական միջանցքով Սումի կուղարկվի սննդամթերք և դեղորայք։

Նշենք, որ սա մարդասիրական միջանցք կազմակերպելու չորրորդ փորձն է։ Նախորդ երեքը խափանվել են։

Նախօրեին այս հարցը քննարկվել էր Բելառուսում՝ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև կայացած բանակցություններում։

  • Կիսվել: