չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Չինաստաը կիջեցնի ԱՄՆ-ից ներկրվող որոշ ապրանքների մաքսատուրքերը

Չինաստաը կիջեցնի ԱՄՆ-ից ներկրվող որոշ ապրանքների մաքսատուրքերը

Եկող տարվա հունվարի 1-ից Չինաստանը իջեցնելու է Միացյալ Նահանգներից ներկրվող 850 անուն ապրանքների մաքսատուրքերը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Տեղեկությունների համաձայն` Պեկինը առևտրային պատերազմում զիջումների է գնացել` հիմնվելով առևտրային գործարքի առաջին մասի վերաբերյալ համաձայնագրերի վրա: Ընդհանուր առմամբ, միջոցառումները կանդրադառնան 850 ապրանքների վրա, որոնց մեծ մասը սննդամթերք է, այդ թվում՝ խոզի, տավարի և ոչխարի ճարպ, սառեցված ձուկ, ծովամթերք, պանիր, ընկույզ, սառեցված ավոկադո:

Ըստ այդմ՝ նաև կիջեցվեն հարկերը կամ կվերանայվի դեղերի, փայտի և թղթե արտադրանքի որոշակի տեսակների վերաբերյալ քաղաքականությունը:

Պեկինն ամբողջովին զրոյացնելու է ասթմայի բուժման համար ալկալոիդների և շաքարախտի բուժման համար դեղամիջոցների անհրաժեշտ հումքի սակագինը:

Նոր տեխնոլոգիաների զարգացման համար ավելի էժան կլինի ֆեռոնիոբիումի, բազմաբաղադրիչ ինտեգրալային միկրոսխեմաների, ժապավենների համար հումքի, ավտոմատ փոխանցման տուփերի մատակարարումը:  

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Չինաստանի հետ առևտրային բանակցություններում առաջխաղացման մասին: Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային գործարքի առաջին մասը կկնքվի շուտով:

  • Կիսվել: