կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Չինաստանը փակել է Բոհայի ծոցի ջրավազանի մի մասը

Չինաստանը փակել է Բոհայի ծոցի ջրավազանի մի մասը

Ծովի անվտանգության ապահովման չինական վարչությունը փակել է Բոհայի ծոցի ջրավազանի մի մասը զորավարժությունների անցկացման համար։ Այս մասին նշվել է գերատեսչության հայտարարությունում, տեղեկացրելլ է ՏԱՍՍ-ը։

Զորավարժությունները տեղի են ունենալու օգոստոսի 8-ից մինչեւ սեպտեմբերի 8-ը։ «Նշված գոտիների սահմաններում իրականացվելու են ռազմական առաջադրանքներ։ Մուտքն այս գոտի արգելվում է»,- ասված է փաստաթղթում։

Օգոստոսի 5-16-ը Չինաստանը փակել է նաեւ Դեղին ծովի ջրավազանի մի մասը՝ «ամենամյա մարտական հրաձգությունների» անցկացման համար։

 

  • Կիսվել: