Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Ռուսաստանում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը կանցկացվեն «Արևելք-2022» զորավարժությունները: Զորավարժություններին կմասնակցեն Չինաստանը, Հնդկաստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Մոնղոլիան, Ռուսաստանը և այլ երկրներ։ Այդ մասին հայտնել է «ТАСС» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը:
«Չինական կողմը անձնակազմին ուղարկել է մասնակցելու այդ զորավարժություններին՝ մասնակից երկրների զինված ուժերի հետ պրագմատիկ և բարեկամական համագործակցության խորացման, մասնակից բոլոր կողմերի միջև ռազմավարական համակարգման մակարդակի բարձրացման և անվտանգության տարբեր սպառնալիքներին դիմակայելու ունակության բարձրացման նպատակով», - հայտարարել է չինական կողմը:
Չինաստանի պաշտպանության նախարարությունում նշել են, որ «զորավարժությունները կապված չեն ընթացիկ միջազգային և տարածաշրջանային իրադրության հետ»: