կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Չինաստանը հայտնել է ՌԴ-ի դեմ արևմտյան պատժամիջոցներին չմիանալու մասին

Չինաստանը հայտնել է ՌԴ-ի դեմ արևմտյան պատժամիջոցներին չմիանալու մասին

Չինաստանը չի միանա Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներին: Այս մասին հայտնել է Չինաստանի բանկային եւ ապահովագրական կարգավորող հանձնաժողովի նախագահ Գո Շուցինը:

Նա նշել է, որ  ֆինանսական պատժամիջոցներին հավանություն չեն տալիս, հատկապես՝ միակողմանի պատժամիջոցներին, քանի որ դրանք ՛՛լավ չեն աշխատում եւ իրավական հիմքեր չունեն՛՛

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք չենք մասնակցի այդպիսի պատժամիջոցներին։ Մենք կշարունակենք նորմալ տնտեսական եւ առեւտրային փոխանակումներ պահպանել համապատասխան կողմերի հետ՛՛։

Բանկային կարգավորիչի խոսքով՝  պատժամիջոցների ազդեցությունը չինական տնտեսության եւ ֆինանսական հատվածի վրա դեռ զգալի չէ։ ՛՛Ընդհանուր առմամբ, դրանք մեծ ազդեցություն չեն ունենա (Չինաստանի վրա)՝ նույնիսկ ապագայում՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: