Չինաստանը Հարավային Կորեային չեզոքության և ԿԺԴՀ-ի հետ երկխոսության կոչ է արել․ Reuters
Չինաստանի արտգործնախարար Վան Ին Հարավային Կորեային կոչ է արել չեզոքություն պահպանել Պեկինի և Վաշինգտոնի միջև դիմակայությունում՝ փոխանցում է Reuters-ը: Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը Կորեական թերակղզում լարվածության աճի պատճառ է դառնում:
Նա հորդորել է վերսկսել երկխոսությունը Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև և ամրապնդել տնտեսական կապերը Չինաստանի և Հարավային Կորեայի միջև:



