կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Չինաստանում արհեստական անձրև կստեղծեն՝ բերքը երաշտից փրկելու համար

Չինաստանում արհեստական անձրև կստեղծեն՝ բերքը երաշտից փրկելու համար

Չինաստանի իշխանությունները ծրագրել են արհեստական անձրև առաջացնել քիմիկատների օգնությամբ՝ ռեկորդային երաշտից բերքը փրկելու համար: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

 

Ընթացիկ ամառը Չինաստանում ամենաշոգն էր 61 տարում: Երաշտը կիսով չափ դատարկել է ջրամբարները և հանգեցրել բերքի չորացման: Անցած շաբաթ, բնակչության համար էլեկտրաէներգիա տնտեսելու համար, փակվել են Սիչուան նահանգի գործարանները: Պատճառը օդորակիչների օգտագործման պահանջարկի կտրուկ աճն է: Օդի ջերմաստիճանը հասել է +45 աստիճանի:

 

Գյուղատնտեսության նախարար Թան Ժենցզյանի խոսքով՝ առաջիկա 10 օրը Չինաստանի հարավում բրնձի բերքի համար «առանցքային շրջան» է։

  • Կիսվել: