Չինաստանում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուր ինքնավար մարզում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում են ԶԼՄ-ները:
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ակսու շրջանում, աղբյուրը գտնվել է 20 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։