ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Չինաստանն ու ԵՄ-ը պետք է ամրապնդեն ռազմավարական կապերը. Ծինփին

Չինաստանն ու ԵՄ-ը պետք է ամրապնդեն ռազմավարական կապերը. Ծինփին

Չինաստանի և ԵՄ առևտրատնտեսական համագործակցությունը փոխլրացնող և փոխշահավետ է․ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփին Եվրոխորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտայի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Երեքշաբթի օրը եվրոպական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Սի Ծինփինի և Կոշտայի միջև:

Սի Ծինփինը հույս է հայտնել, որ ԵՄ-ը կլինի գործընկեր, որին Չինաստանը կարող է վստահել: ՉԺՀ ղեկավարն ընդգծել է, որ Չինաստանը և ԵՄ-ը պետք է ընդլայնեն փոխթափանցիկությունը, ամրապնդեն համագործակցության առկա մեխանիզմները և աճի նոր կետեր ստեղծեն:

«Չինաստանն ու ԵՄ-ը չունեն շահերի հիմնարար բախումներ կամ աշխարհաքաղաքական հակասություններ։ Նրանք գործընկերներ են, որոնք փոխադարձաբար հաջողության են հասնում։ Չինաստանն ու Եվրոպան պետք է ամրապնդեն ռազմավարական կապերն ու փոխվստահությունը, քանի որ միջազգային իրավիճակն ավելի է լրջանում ու բարդանում», - հավելել Է Սի Ծինփինը:

 

  • Կիսվել: