չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 102 հազար բնակչությամբ Կուչա բնակավայրից 67 կմ արևմուտք, օջախը՝ 10 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

  • Կիսվել: