Չինաստանի հյուսիսում խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Չինաստանի հյուսիսում՝ Շանսի նահանգի բնակելի համալիրներից մեկում, երեկ խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով կան զոհեր և տուժածներ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Նախնական տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 14-ի։ Եվս ավելի քան 30 մարդ տուժել է։
Թայյուան քաղաքի Ինցզե շրջանում գտնվող բնակելի համալիրներից մեկում բռնկված հրդեհի պատճառը դեռևս պարզված չէ։ Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում։
Դեպքի հետևանքների վերացման աշխատանքները տեղում շարունակվում են։



