Չգնել այնպիսի ապրանքներ, որոնք կարող են շահ բերել Իսրայելին. այաթոլլահ Ալի ալ-Սիստանի
Իրաքի շիա մահմեդականների հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի ալ-Սիստանին խորհուրդ է տվել չգնել այնպիսի ապրանքներ, որոնք կարող են շահ բերել Իսրայելին, տեղեկացնում է Press TV-ն:
Նշվում է, որ այդ մասին հոգևոր առաջնորդն ասել է՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կարելի՞ է համագործակցել այնպիսի ընկերությունների հետ, որոնց եկամտի մի մասն ուղղվում է Թել Ավիվի աջակցությանը:
Սիստանին, մասնավորապես, ասել է. ՛՛Անթույլատրելի է իսրայելական ապրանքներ գնել և համագործակցել այնպիսի ընկերությունների հետ, որոնք, վստահ ենք, որ աջակցելու են Իսրայելին՛՛: