Չեռնոբիլի ատոմակայանը զրկվել է արտաքին էլեկտրամատակարարումից
Չեռնոբիլի ատոմակայանը լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով զրկվել է արտաքին էլեկտրամատակարարումից, վնասվել են նաև այլ կայաններ տանող էլեկտրահաղորդման գծերը։ Այս մասին ասված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) մամուլի ծառայության սոցցանցի էջում, տեղեկացնում է Deutsche Welle-ը։
Նշվում է, որ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ասել է, որ հունվարի 20-ի առավոտյան տուժել են միջուկային անվտանգության համար կարևոր մի քանի ուկրաինական էլեկտրական ենթակայաններ։
«ԱԷՄԳ-ն ակտիվորեն հետևում է զարգացումներին՝ միջուկային անվտանգության վրա ազդեցությունը գնահատելու համար»,-նշել է նա:
Հաղորդվում է նաև, որ գործակալությունը դեռ չի հայտարարել արտակարգ իրավիճակներում գեներատորների միջոցով էլեկտրաէներգիայի լրացուցիչ մատակարարման հնարավորության մասին։


