չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Չենք ճանաչում Միջազգային քրեական դատարանը և դրա իրավասությունը. Կրեմլ

Չենք ճանաչում Միջազգային քրեական դատարանը և դրա իրավասությունը. Կրեմլ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումն Ուկրաինայում ռուսական բանակի ռազմական հանցագործությունների գործերով, գրում է kommersant.ru-ն։

The New York Times-ի (NYT) նախօրեին հայտնել էր, որ ՄՔԴ-ն պատրաստվում է քրեական գործեր հարուցել ռազմական հանցագործությունների վերաբերյալ և պահանջելու է մի քանի անձանց ձերբակալության օրդերներ։

«Մենք չենք ճանաչում այս դատարանը, չենք ճանաչում այդ դատարանի իրավասությունը։ Մենք այսպես ենք վերաբերվում դրան»,- լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը:

Ըստ NYT-ի՝ ՄՔԴ-ն առաջիկայում ծրագրում է ռուս զինվորականների դեմ հարուցել առաջին երկու գործերը՝ Ուկրաինայում միջազգային ռազմական հանցագործություններ կատարելու համար։ Առայժմ հայտնի չէ, թե յուրաքանչյուր գործով ում է մեղադրանք առաջադրվելու։ Reuters-ը նաև հայտնել է, որ ՄՔԴ-ն պատրաստվում է ձերբակալել ռուս պաշտոնյաներին՝ Ուկրաինայից երեխաներին բռնի տեղահանելու և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեղադրանքով:

  • Կիսվել: