չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ․ ես շարունակելու եմ խոսել պատերազմի դեմ․ Հռոմի պապ

Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ․ ես շարունակելու եմ խոսել պատերազմի դեմ․ Հռոմի պապ

Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ։ Չեմ կարծում, որ Ավետարանի ուղերձը նախատեսված է չարաշահելու համար, ինչպես որոշ մարդիկ են անում։ Այս մասին ասել է Հռոմի Լեւոն XIV պապ

«Ես շարունակելու եմ խոսել պատերազմի դեմ՝ ձգտելով խթանել խաղաղությունը, երկխոսությունը»-նշել է Հռոմի պապը։

Հավելենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատություններ է հնչեցրել Հռոմի Լևոն XIV պապի հասցեին իր քաղաքականությունը չսատարելու համար՝ նրան անվանելով «թույլ» հանցագործությունների հարցում:

«Հռոմի պապը թույլ է հանցագործությունների հարցում և սարսափելի՝ արտաքին քաղաքականության հարցում…. Ես չեմ ուզում այնպիսի Հռոմի պապ, որը կարծում է, որ Իրանի համար նորմալ է միջուկային զենք ունենալը: Ես չեմ ուզում այնպիսի Հռոմի պապ, որը սարսափելի է համարում այն, որ Ամերիկան ​​հարձակվեց Վենեսուելայի վրա՝ մի երկրի, որը մեծ քանակությամբ թմրանյութեր էր ուղարկում Միացյալ Նահանգներ և, ավելի վատ, դատարկում էր իր բանտերը՝ մեր երկիր ուղարկելով, այդ թվում, մարդասպանների և թմրավաճառների: Եվ ես չեմ ուզում այնպիսի Հռոմի պապ, որը քննադատում է Միացյալ Նահանգների նախագահին, որովհետև ես անում եմ հենց այն, ինչը ջախջախիչ հաղթանակով ընտրվել եմ անելու՝ հասնել հանցավորության ռեկորդային ցածր ցուցանիշների և ստեղծել պատմության մեջ լավագույն ֆոնդային բորսան», – գրել է նա:Թրամփը հավելել է, որ Հռոմի պապը պետք է «շնորհակալ լինի», քանի որ եկեղեցին նրան նշանակել է «միայն այն բանի համար, որ նա ամերիկացի է»։ Նրա պնդմամբ՝ եթե ինքը չլիներ Սպիտակ տանը, ապա Լևոն XIV-ը «չէր լինի Վատիկանում»։«Նա պետք է կենտրոնանա լավ Հռոմի պապ, ոչ թե քաղաքական գործիչ լինելու վրա», – նշել է Թրամփը։

  • Կիսվել: