Չեխիայի ոստիկանությունը թմրանյութերի գործով ձերբակալել է Ռուս ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Իլարիոնին
Չեխիայի ոստիկանությունը թմրանյութերի պահման կասկածանքով ձերբակալել է միտրոպոլիտ Իլարիոնին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով նրա օգնականներից մեկին:
Նշվում է, որ աղբյուրի զրուցակիցը, մասնավորապես, ասել է. «Ժամը 10:30-ին սկսվել է սրբազանի հարցաքննությունը՝ դատախազի, դատավորի, Ռուսաստանի հյուպատոսի և փաստաբանի մասնակցությամբ։ Երեկ նրան պաշտոնապես հանցագործության կատարման կասկածանք են առաջադրել՝ թմրամիջոցների պահում։ Այդ հիմքով նրան ձերբակալել են, տեղավորել քննչական մեկուսարանում և վերցրել բոլոր անձնական իրերը»:
Նա նաև նշել է, որ այս գիշեր հոգևորականին այցելել է փաստաբանը, ինչպես նաև ռուս հյուպատոսը, ով կարողացել է գնահատել պահման պայմաններն ու ստուգել ամեն ինչ։
Միտրոպոլիտի տելեգրամյան ալիքում նշվում է, որ նախորդ օրը նրա մեքենան կանգնեցրել է ոստիկանությունը և իբր բեռնախցիկում գտել «սպիտակ գույնի նյութով» չորս փոքր տարաներ։ Հրապարակման մեջ բերվում են նաև սրբազանի պաշտպանի խոսքերը։ Նա հստակեցրել է, որ զննության պահին հոգևորականին տարել են լցակայանի խանութ և փաստացի զրկել ուժայինների աշխատանքին հետևելու հնարավորությունից։
Միտրոպոլիտ Իլարիոնը միջադեպն անվանել է սադրանք՝ հերքելով իր առնչությունը։


